Technomitq Cover Background
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Տեխնոմիտք 2027

Տեխնոմիտք 2027

Նորարարական մարտահրավերներ

ՀԱՊՀ ամենամյա հանրապետական ինժեներական մրցույթ: Դպրոցների, քոլեջների և բուհերի ուսանողական թիմերը մշակում են գործող ֆիզիկական նախատիպեր Պոլիտեխնիկի լաբորատորիաների բազայի վրա:

Միջոցառման մեկնարկին մնացել է
Առցանց գրանցումը բաց է մինչև հունվարի 24
62Օր
21Ժամ
12Րոպե
06Վայրկյան
Ուղենիշային ժամանակացույց

10-շաբաթյա ճանապարհային քարտեզ

1
Շաբաթ 1 · Հնվ 11

Պաշտոնական հայտարարում

Մրցույթի մեկնարկ և պայմանների հրապարակում։

2
Շաբաթ 1–2 · Հնվ 11–24

Առցանց գրանցում և գաղափարի ներկայացում

Թիմերը գրանցվում են և ներկայացնում նախնական գաղափարը։

3
Շաբաթ 2–6 · Հնվ 25 – Փետ 20

Լաբորատորիաներ և մենթորություն

ՀԱՊՀ լաբորատորիաների անվճար հասանելիություն և մենթորական աջակցություն։

4
Շաբաթ 7 · Փետ 21–28

Փաթեթի հանձնում

PDF հաշվետվություն և ցուցադրական տեսանյութ։

5
Շաբաթ 8–9 · Մար 1–23

Ժյուրիի նախնական գնահատում

100-բալանոց սանդղակով նախնական գնահատում։

6
Շաբաթ 10 · Մար 25–26

Grand Expo և մրցանակաբաշխություն

Եզրափակիչ հրապարակային ցուցադրություն ՀԱՊՀ-ում։

Գնահատման չափանիշներ

100-բալանոց ժյուրիի սանդղակ

Յուրաքանչյուր նախագիծ գնահատվում է անկախ փորձագիտական ժյուրիի կողմից հետևյալ 5 հստակ չափորոշիչներով

10միավոր

Խնդրի արդիականություն և նպատակ

Խնդրի հստակություն, կարևորություն և նպատակային շահառուի ճիշտ սահմանում

Կշիռ՝ 10%
20միավոր

Նորարարություն, ստեղծարարություն և յուրահատկություն

Լուծման նորությունը, տարբերակիչ մոտեցումը և ստեղծարարությունը

Կշիռ՝ 20%
15միավոր

Տեխնիկական նախագծում և կառուցվածք

Ճարտարապետություն, բաղադրիչների ընտրություն, ինտեգրում և տեխնիկական հիմնավորում

Կշիռ՝ 15%
15միավոր

Աշխատունակություն և ցուցադրում

Նախատիպի կամ ծրագրային լուծման փաստացի գործունակությունը

Կշիռ՝ 15%
10միավոր

Իրականացման և կիրառման իրատեսականություն

Գործնական կիրառելիություն, իրագործելիություն և համապատասխանության մակարդակ

Կշիռ՝ 10%
10միավոր

Փորձարկում և արդյունքների հավաստիություն

Թեստերի, չափումների, տվյալների կամ այլ ստուգելի ապացույցների որակ

Կշիռ՝ 10%
10միավոր

Զարգացման և մասշտաբավորման ներուժ

Հետագա կատարելագործման, ընդլայնման կամ կիրառման հնարավորությունները

Կշիռ՝ 10%
5միավոր

Կայունություն և ազդեցություն

Բնապահպանական, սոցիալական կամ այլ դրական ազդեցություն՝ ըստ նախագծի բնույթի

Կշիռ՝ 5%
5միավոր

Օգտագործման հարմարավետություն, ներկայացում և փաստաթղթավորում

Օգտվողի փորձառություն, հաղորդակցման որակ և նախագծի փաստաթղթավորվածություն

Կշիռ՝ 5%